ԵՄ – Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմը հաստատեց իր առաջին խորհրդատվական կարծիքը։
Ս.թ. մայիսի 15-ին կայացավ ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի 366-ի հոդվածի համաձայն ստեղծված ԵՄ- Հայաստան քաղհասարակության պլատֆորմի հայկական կողմի հերթական նիստը: Նիստին ներկա էին Պլատֆորմի տասն անդամներից ութը: Օրակարգային հարցերի թվում էին Պլատֆորմի հաղորդակցության ռազմավարության հաստատումը, Պլատֆորմի մարզային և երրորդ երկկողմ հանդիպումների հետ կապված հարցեր:
Պլատֆորմի` նիստին ներկա անդամները միաձայն հաստատեցին Պլատֆորմի հաղորդակցության ռազմավարությունը` որպես հաղորդակցության գործողությունների պլանի հիմք:
Օրակարգային երկրորդ հարցի կապակցությամբ խոսքով հանդես եկան Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի երեք գործընկերները` Տիրուհի Նազարեթյանը, Արսեն Իգիթյանը և Աննա Բարիկյանը, որոնք հեղինակել էին առաջին խորհրդատվական կարծիքը: Այնուհետև ծավալվեց շահագրգիռ քննարկում: Որոշում ընդունվեց հաստատել առաջին խորհրդատվական կարծիքը` բարձրաձայնված հարցադրումների և դիտարկումները հաշվառմամբ լրամշակված:
Քննարկվեց խորհրդատվական կարծիքների հաջորդ խմբի և Պլատֆորմի տարեկան զեկույցի թեմաների սահմանման կարգը:
Որոշում կայացվեց սկսել Պլատֆորմի մարզային այցելությունները առաջին երեք խորհրդատվական կարծիքների հաստատումից հետո Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից:
Խորհրդատվական կարծիքը հասանելի է այստեղ՝ https://arhmiutyun.org/wp-content/uploads/2023/06/Խորհրդատ․կարծիք-17.05-արհմիություններ.pdf
