2023թ․ մարտի 17-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի դահլիճում տեղի ունեցավ աշխատակազմի աշխատողների արհմիության հաշվետու – ընտրական ժողովը։ Ժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Ժողովին ողջույնի խոսքով հանդես եկավ Անահիտ Ասատրյանը, որը միաժամանակ ժողովի մասնակիցներին հակիրճ ներկայացրեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության գործունեությունը։
Շենգավիթ ՎՇ աշխատակազմի արհմիության նախագահ Մարինե Մկրտչյանը ներկայացրեց արհմիության գործունեության հաշվետվությունը։
Անահիտ Ասատրյանը Մարինե Մկրտչյանին հանձնեց շնորհակալագիր՝ Ճյուղային արհմիության Խորհրդի և Նախագահության կազմում ակտիվ աշխատելու համար։
Ժողովի արդյունքներով բաց քվեարկությամբ Մարինե Մկրտչյանը վերընտրվեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատողների արհմիության նախագահ։ Շնորհավորում ենք Մարինե Մկրտչյանին և մաղթում հաջողություններ։