Արհմիութենականները Վրաստանում մասնակցեցին ուսուցողական և փորձի փոխանակաման ծրագրին

Արհմիութենականները Վրաստանում մասնակցեցին ուսուցողական և փորձի փոխանակաման ծրագրին

2023թ․ փետրվարի 27-ից մարտի 3-ը մեկնարկեց “Սոլիդարիթի Սենթր” հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված արհմիության փոխանակման և ուսուցողական այցը դեպի Վրաստան, որի ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի տարբեր ճյուղերի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները ծանոթանացան Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Աշխատանքի տեսչության գործունեության հետ, լավագույն փորձին և ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտին։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմությունից ուսուցման այցին մասնակցում էր կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը։

Փոխանակման այցի առաջին օրը մասնակցիները ծանոթացան Սոլիդարիթի սենթր կազմակերպության Վրաստանյան մասնաճյուղի գործունեությանը։ Վրաստանը հայտնի է որպես աշխարհի ամենանեոլիբերալ պետություններից մեկը, որտեղ հեղափոխությունից հետո հնարավորինս տարվել է ապակարգավորման քաղաքականություն։ Օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում Սոլիդրիթի սենթրը աշխատանք է տարել հանրության շրջանում տեղեկացվածության բարձրացման և անվտանգ աշխատանքի մշակույթ ձևավորելու ուղղությամբ։ Ստեղծվել են թեժ գծեր, որոնք աշխատողներին մատուցել են իրավաբանական և փաստաբանական ծառայություններ, անվտանգ աշխատանք ապահովող գործատուներին շնորհվել են “չեմպիոնների” կարգավիճակ։

Կազմակերպության գործողությունների շնորհիվ հանրությունն ավելի պահանջատեր է դարձել իր աշխատանքային իրավունքների նկատմամբ։

Այնուհետև մասնակիցները ծանոթացան Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի գործունեության հետ։ Երկարատև պայքարի արդյունքում արհմիություններին հաջողվել է որոշակի օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների հասնել, մասնավորապես, օգտագործելով միջազգային գործիքները։ Մի շարք բարեփոխումների հնարավոր է եղել հասնել ԵՄ-Վրաստան ասոցացման համաձայնագրի շրջանակներում, իսկ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից վերապատրաստվել են դատավորները։

Օրվա վերջում ներկայացվեց Վրաստանի աշխատանքի տեսչության լավագույն փորձը։ Մասնավորապես, աշխատանքի տեսչությունը կարող է ստուգումներ կատարել առանց գործատուներին նախապես ծանուցելու, իսկ արհմիություններն իրավունք ունեն աշխատողի անունից դիմել տեսչություն, եթե աշխատողը ցանկանում է անանուն մնալ։

Վրաստան այցի երկրորդ օրը մասնակիցներին հյուրընկալեց Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որտեղ Վրաստանի աշխատանքի տեսչությունը ներկայացրեց իր գործունեությունը: Տեսչության ստեղծման պահից Վրաստանում զգալիորեն նվազել է դժբախտ պատահարների և անվտանգության պայմանների խախտման վիճակագրությունը: Կարգավորումները թույլ են տալիս տեսուչներին տեղում վարույթ հարուցել և անհրաժեշտության դեպքում կասեցնել աշխատանքը: Տեսչական գործառույթը կարող է իրականացվել ոչ միայն աշխատանքային օրենսդրության, այլ նաև միգրացիայի, կոլեկտիվ պայմանագրերի և այլ կարգավորումների խախտման դեպքում: Ծավալվեց քննարկում, որի ընթացքում հայկական կողմի մասնակիցները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները:

Այնուհետև այցի մասնակիցները ծանոթացան Աշխատանքի միջազգային կազմակերպության և Արհմիությունների կոնֆեդերացիայի համագործակցությամբ իրականացվող ծրագրերին:

Վրաստանյան ուսուցողական այցի վերջին օրը մասնակիցներին իրենց մոտ հյուրընկալեց Բորժոմի հանքային ջրերի գործարանի կոլեկտիվը։

Այցի մասնակիցները հանդիպում ունեցան Վրաստանի LABOR ճյուղային արհմիության ղեկավարի հետ, ով կիսվեց սննդի արդյունաբերության աշխատողների բազմաթիվ գործադուլների փորձով և ձեռք բերված հաջողություններով։

Առհասարակ, գործադուլների և աշխատանքային ցույցերի մշակույթը Վրաստանում լայնորեն տարածում ունի, նույնիսկ այցելության պահին տարբեր ոլորտներում աշխատանքային պայմանների բերալավման պահանջով գործադուլներ և ցույցեր էին իրականացվում, այդ թվում նաև պլատֆորմային տնտեսության ոլորտում։ Ավելի դյուրին են նաև գործադուլ կազմակերպելու օրենսդրական կարգավորումները, ի տարբերություն Հայաստանի։

Մասնակիցների համար շրջայց կազմակերպվեց նաև գործարանի արտադրամասում՝ ծանոթացնելով հայտնի հանքային ջրի արտադրման ողջ ընթացքին, անվտանգության կանոններին և առանձնահատկություններին:

%d bloggers like this: