Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության երիտասարդական խորհրդի նորացված կազմով առաջին հանդիպումը։ Հանդիպումն անցակցրեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։
Մասնակիցները ծանոթացան երիտասարդական խորհրդի նպատակներին, ինչպես նաև արհմիությունների գործունեությանը, կառուցվածքին և խնդիրներին։
Ինտերակտիվ խաղի միջոցով ծավալվեցին քննարկումներ աշխատանքային իրավունքների և արհմիությանը առնչվող հարցերի շուրջ։
Հանդիպմանը հյուրընկալվեց նաև ՀԱՄԿ-ի նախագահ Էլեկ Մանասերյանը, նա ողջունեց երիտասարդներին, ներկայացրեց ՀԱՄԿ-ի աշխատանքն ու հետագա անելիքները, հորդորեց երիտասարդներին լինել մշապես ակտիվ և սրտացավ։





