ՀՀ – ԵՄ Քաղհասարակության հարթակը պաշտոնապես հիմնադրվեց

ՀՀ – ԵՄ Քաղհասարակության հարթակը պաշտոնապես հիմնադրվեց

Սեպտեմբերի մեկին տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության Համաձայնագրով սահմանված Քաղաքացիական հասարակության հարթակի ամբողջական կազմով անդրանիկ նիստը, որին ներկա էին նաև Հարթակի Եվրամիության ներկայացուցիչները։ Հարթակում հայաստանի արհմիությունների կողմը ներկայացնում են ՀԱՄԿ իրավախորհրդատու Աննա Բարիկյանը, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը, Ագրոարդի համակարգի աշխատողների արհմիության նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանը։

Պլատֆորմի անդամները քննարկել են համաձայնագրի կիրարկման ընթացքը, դրանում քաղաքացիական հասարակության տեղն ու դերը, ինչպես նաեւ ընդունել են Հարթակի կանոնակարգը։

Հանդիպման արդյունքներով՝ Հարթակի անդամները հանդես են եկել հայտարարությամբ։

Եվրամիություն – Հայաստան քաղհասարակության Հարթակը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում  ստորագրված Համապարփակ ևընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366 հոդվածին համապատասխան։ Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։

2 Comments

  1. Pingback: ՀՀ-ԵՄ քաղհասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը

  2. Pingback: ՀՀ ԵՄ քաղհասարակության պլատֆորմի համատեղ հռչակագիր

Comments are closed.

%d bloggers like this: