Նախագահության նիստ N11, մայիս 2021

Նախագահության նիստ N11, մայիս 2021

Մայիսի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արմիության նախագահության թիվ 11 նիստը, որի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ մի շարք ընթացիկ հարցերի շուրջ։

Արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը նախագահության անդամներին ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին նախագիծը և արհմիության կողմից ներկայացված առաջարկությունները։

Ա․ Ասատրյանը հիշեցրեց նաև, որ հունիսի 23-ին նշվում է հանրային ծառայողի օրը և այդ կապակցությամբ Միջազգային արհմիություններն արշավներ ու միջոցառումներ են կազմակերպելու։ Նա առաջարկեց, որպեսզի արհմիության անդամ կազմակերպությունները նույնպես մասնակցություն ցուցաբերեն արշավներին։

Նախագահության անդամները քննարկեցին նաև նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության կազմավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

Արհմիության կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը նախագահության անդամներին ներկայացրեց վերջերս Եվրոպական հանրային ծառայությունների արհմիության նախաձեռնությամբ հայերեն թարգմանված “Ապագան հանրային է” և “Օրգանայզինգի ուղեցույց” հետազոտությունները։

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահության անդամ, ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Մարգարիտա Պետրոսյանը 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, ինչպես նաև ակտիվ արհմիութենական գործունեության  և COVID-19 համավարակի ընթացքում ՀՀ վիճակագրական կոմիտեի աշխատողների առողջությանն ու անվտանգությանն ուղղված արդյունավետ միջոցառումների կազմակերպման համար պարգևատրվեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվոգրով։  

%d bloggers like this: