Անցկացվեց հեռավար օնլայն խորհրդակցություն ՃՀՄ խորհրդի անդամների հետ

Անցկացվեց հեռավար օնլայն խորհրդակցություն ՃՀՄ խորհրդի անդամների հետ

Հաշվի առնելով արտակարգ դրությունը՝ ՃՀՄ խորհրդի որոշ անդամների հետ անցակցվեց հեռավար հանդիպում-խորհրդակցություն օնլայն վիդեոկապի միջոցով։ Հանդիպումը նախատեսված էր առաջիկայում անցակցվելիք հեռավար խորհրդի նիստին նախապատրաստվելու համար։ Սա առաջին և փորձնական հեռավար հանդիպումն էր։ Դրա ընթացքում ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը և ՃՀՄ խորհրդի անդամները փոխանակվեցին մտքերով կատարված վերջին աշխատանքների և անդամ-կազմակերպություններում խնդիրների մասին։ Քննարկվեց Մայիսի 1-ի հետ կապված անելքիները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև տեսակապի միջոցով առաջիկայում անցկացնել ՃՀՄ խորհրդի նիստը, որն այս տարի հետաձգվել է COVID-19 ճգնաժամի պատճառով։

%d bloggers like this: