Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր

Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր

Նոյեմբերի 25-ը արդեն 19 տարի անընդմեջ, նշվում է որպես Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային օր: Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը, որպես հանրապետական մակարդակի արհմիություն, և որպես մի շարք տարածաշրջանային և համաշխարհային արհմիությունների անդամ, մասնակցում է Նոյեմբերի 25-ին նվիրված #Վավերացրու գլոբալ արշավին:

Քանի որ աշխատավայրում կանանց նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը շարունակում է մնալ վիթխարի խնդիր, իսկ ընտանեկան բռնությունը շարունակում է խափանել կանանց և աղջիկների լիարժեք մասնակցությունը տնտեսությանն ու աշխատաշուկայում, ինչպես նաև խափանում է նրանց լիարժեք մուտքը դեպի հանրային ծառայություններ, նշված խնդիրը գտնվում է աշխարհի բոլոր արհմիությունների գործունեության կիզակետերից մեկում: Ուստի նոյեմբերի 25-ի արշավը  բազմաթիվ գլոբալ արշավների ցանկում է և աշխարհի բոլոր արհմիությունները տարվա ընթացքում նմանատիպ ակցիաներ են կազմակերպում։ Տվյալ արշավի նպատակն է՝ աջակցել կամ ստիպել պետությունների գործադիր և օրենսդիր մարմիններին մշակել իրավական, օրենսդրական և ինստիտուցիոնալ դաշտ՝ ուղղված կանանց նկատմանբ բռնության կանխարգելմանը, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելմանը:

Կանանց նկատմանբ բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության կանխարգելման հետ կապված հարցերը պատշաճ չափորոշիչային և իրավական եղանակով լուծելուն, անհրաժեշտ են մի շարք իրավական և գործնական մեխանիզմներ, որոնցից են.

            1) գենդերային հիմքով բռնության և ոտնձգության կանխարգելիչ միջոցառումների ներդրումը, մեղավորին պատասխանատվության ենթարկող չափորոշիչների սահմանումը, զոհի պաշտպանությանն ու աջակցությանն ուղղված ռեսուրսների և ենթակառուցվածքների ստեղծումը

            2) հանրային ծառայությունների համապատասխան պատրաստվածության ներդրումը՝ նշված թիրախային խնդրի հետ առնչվելու համար, և կանանց ու աղջիկների անխափան հասանելիությունը հանրային և սոցիալական ծառայություններին

            3) իրավապահ մարմինների համապատասխան վերազինումն ու վերապատրաստումը՝ նշված խնդրի հետ առընչվելու համար

            4) աշխատանքային հարաբերություններում համապատասխան նորմերի մշակումը և համապատասխան միջոցառումների կազմակերպումը՝ նշված խնդիրները կանխարգելելու համար

            5) գենդերային հիմքով հանցանքների հետ կապված ռիսկերի և վտանգների գնահատումը

            6) աշխատողներին ու գործատուներին կրթական նյութերով, թրեյնինգներով և վերապատրաստմամբ ապահովելը

            7) ներառական աշխատանքային քաղաքականության մշակումը

Այս ամենը պետական մակարդակով ներդնելու և բռնության կանխարգելման դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար պետությունները պարտավոր են վավերացնել գենդերային հիմքով բռնության դեմ ուղղված երկու հիմնարար Կոնվենցիաներ:

Առաջինը՝ Աշխատանքի Միջազգային Կազմակերպության կողմից 2019 հունիսին ընդունված C190 “Աշխատանքում բռնության և ոտնձգության վերացնելու մասին” Կոնվենցիան է: Այն սահմանում է գլոբալ ստանդարտներ, մասնավորապես իգական սեռի աշխատողների համար, որտեղ երաշխավորվում են աշխատողների համար անվտանգ և առողջ պայմանները: Այն նաև հստակ սահմանում է ոտնձգությունը՝ որպես գործողություն, ինչպես նաև տրվում են գենդերային հիմքով բռնության համապարփակ սահմանումներ:

Երկրորդը՝ Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան է: Վերջինս կրճատ ընդունված է նաև անվանել «Ստամբուլյան կոնվենցիա»՝ ըստ ընդունման վայրի: Այս կոնվենցիան ավելի լայնորեն և ընդհանրական է անդրադառնում գենդերային հիմքով բռնությանը՝ մասնավորապես աշխատավայրում կանանց նկատմամբ, սահմանում է միջոցառումներ՝ ընտանեկան բռնության և անձնական տվյալների պաշտպանության հետ կապված: Այն նաև նախատեսում է աշխատավայրում և ամենուր կանանց համար բռնության տարբեր տեսակի հնարավոր սցենարներն ու դրանց գնահատումը:

Նոյեմբերի 25-ին ընդառաջ արհմիութենական միջազգային համայնքի կողմից տարվող արշավը միտված է կոչ անելու վավերացնել ԱՄԿ C190 կոնվենցիան: Որոշ սակավաթիվ երկրների դեպքում, ինչպիսիք Լատվիան, Ուկրաինան, Մոլդովան, Բուլղարիան, Ադրբեջանը, Հունգարիան և Հայաստանը, արշավը ներառում է նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան կոնվենցիայի վավերացումը, քանի որ այս երկրները այն դեռ չեն վավերացրել: Արշավը ենթադրում է մինչև Նոյեմբերի 25-ը միասնական և համակարգված տարածել  տեղեկատվական նկարներ, հեշթեգներ, կոչեր, այլ վիզուալ նյութեր, գրություններ՝ միտված թե՛ ԱՄԿ 190 կոնվենցիայի, թե՛ «Ստամբուլյան» կոնվենցիայի վավերացմանը:

%d bloggers like this: