2019թ․ մարտի 30-ին Հայաստանի պետհիմնարկների արհմիության խորհրդի թիվ 1 նիստը՝ այն առաջինն էր ՃՀՄ 7-րդ համագումարից հետո։
Օրակարգի 1-ին հարցով ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը տեղեկացրեց, որ հաշվետու տարվա ընթացքում հիմնադիր ժողովի որոշմամբ ճյուղային միության անդամ են դարձել 5 կազմակերպություն: Եվս 2 կազմակերպություն է անդամագրվել 2019 թ․-ին։ Միաժամանակ ՃՀՄ անդամ կազմակերպություններից 6-ում տեղի է ունեցել նախագահի փոփոխություն: Այսպիսով խորհուրդը դադարեցրեց խորհրդի 13 անդամների լիազորությունները և հաստատեց նոր 11 անդամներին։
Օրակարգի երկրորդ և երրորդ հարցերով զեկուցվեց ՃՀՄ կատարած աշխատանքը, իսկ խորհրդի անդամները հնչեցրեցին մի շարք առաջարկություններ և մատնանշեցին իրենց խնդիրները։
Ընտրվեցին նախագահության անդամներ՝ Աիդա Աչինյանը, Աշոտ Ղազեյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Մարինե Մկրտչյանը, Նելսոն Սարգսյանը, Նորա Մելքոնյանը։
Ներկայացվեց 2018 թ․ ՃՀՄ ֆինանսական և վիճակագրական հաշվետվությունը։
Անահիտ Ասատրյանը նշեց, որ նախագահության նիստին քննարկվել է պետական կառավարման ապարատի կառուցվածքային փոփոխությունների և կրճատումների հետ կապված շրջանառվող տեղեկատվությունը և առաջարկեց խորհրդի անունից դիմել ՀՀ վարչապետին, ներկայացնելով արհմիության մոտեցումները: Առաջարկություն եղավ հաստատել առաջարկվող տեքստը և որպես արհմիության ուղերձ ուղարկել կառավարություն և տարածել ԶԼՄ-ներով։ Խորհուրդը միաձայն հաստատեց առաջարկությունը։