Արհմիութենականները՝ ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովներում

Արհմիութենականները՝ ՀՀ Հանրային խորհրդի հանձնաժողովներում

Ձևավորվեցին ՀՀ Սահմանադրությամբ սահմանված և «ՀՀ Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքին համապատասխան ստեղծվող Հանրային խորհրդի բոլոր 15 հանձնաժողովները։ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների   ճյուղային հանրապետական միության ներկայացուցիչներ Ա․Ասատրյանը՝ ՃՀՄ նախագահ, Ա․ Հակոբյանը՝ Արարատի տարածքային արհմիության նախագահ, Մ․ Պետրոսյանը՝ վիճակագրական կոմիտեի աշխատողների արհմիության նախագահ, Է․ Մխիթարյանը՝ «Լուսանշան» արհմիության նախագահ, Ռ․ Օհանջանյանը՝ Երևանի պետհիմնարկների աշխատողների արհմիության նախագահ այսուհետ իրենց ներդրումն են ունենալու համապատասխանաբար ՀՀ հանրային խորհրդի տարածքային կառավարման և տեղական ինքակառավարման, ֆինանսատնտեսական և բյուջետային, քաղաքացիական հասարակության զարգացման, տրասպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, սոցիալական հանձնաժողովներում։

Տարբեր հանձնաժողովներում ներկայացված են նաև ՀԱՄԿ-ի գործկոմի անդամներ և այլ ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներ։

Հիշեցնում ենք, որ «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Հանրային խորհրդի խնդիրներն են`

1) քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելը.

2) պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելը, այդ թվում` քաղաքացիական հասարակության զարգացման քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ Կառավարությանն առաջարկություններ ներկայացնելը.

3) Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը.

4) հանրային նշանակություն ունեցող հարցերի, այդ թվում` օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, պետական ծրագրերի, ռազմավարությունների, հայեցակարգերի և դրանց նախագծերի վերաբերյալ հասարակական կարծիքը բացահայտելը.

5) սոցիալական գործընկերների (արհմիության, գործատուների, Կառավարության) միջև սոցիալական երկխոսությանն աջակցելը.

6) ընդհանուր ազգային խնդիրների շուրջ Հայաստանի և սփյուռքի հայության ջանքերի համախմբմանն իր գործառույթների շրջանակներում աջակցելը:​

%d bloggers like this: