Արհմիության միասնականությունը խնդիրներ է լուծում

Արհմիության միասնականությունը խնդիրներ է լուծում

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Լատվիայի պետհիմնարկների աշխատողների արհմիությունը հացադուլ էր հայտարարել, քանի որ բարեկեցության նախարարությունը հրաժարվում էր սոցիալական երկխոսությանը մասնակցելուց, և սոցիալական առողջարանների աշխատողների մինիմալ աշխատավարձը բարձրացնելուց։ Այդ նպատակով արհմիությունը դիմել էր գործընկեր արհմիություններին՝ իրենց աջակցելու համար։
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը նույնպես իր զորակցությունը հայտնեց Լատվիայի պետհիմնարկների աշխատողներին, գրություն ուղղելով Լատվիայի կառավարությանը։

Ի պատասխան մեր գրությանը՝ Լատվիայի պետական գրասենյակից երախտագիտություն են հայտնել Լատվիայի սոցիալական պետական հիմնարկների աշխատողներին աջակցելու համար և նշել են, որ բարեկեցության նախարարությունը իր առաջարկությունները աշխատավարձերի բաձրացման մասին ներկայացրել է պետական բյուջեի ձևավորման նախագծում։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading