Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հավաքվել էին Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) երիտասարդական ցանցի մոտ 30 ներկայացուցիչներ՝ 23 երկրներից:
Այս հանդիպումը երիտասարդական ցանցի նորացված կազմով արդեն երկրորդ հանդպումն էր, առաջինը տեղի էր ունեցել անցյալ տարի Բեռլինում, որտեղ ընտրվել էր ցանցի ղեկավար հանձնաժողովը:
Հանդիպման ընթացքում ամփոփովեցին երիտասարդական ցանցի կողմից վերջին տարում կատարված աշխատանքները: Մասնավորապես ներկայացվեց ցանցի կողմից մշակված հարցման արդյունքները, որը նպատակ էր հետապնդում հասկանալ երիտասարդության տրամադրվածությունը, խնդիրները և սպասումները գալիք տասնամյակներում: Հարցումը շարունակական է լինելու և առավել հասանելի դարձնելու համար, այն թարգմանվելու է Եվրոպական տարբեր լեզուներով:
Մասնակիցները քննարկեցին նաև EPSU-ի գալիք համագումարը և դրանում երիտասարդ պատվիրակների ընգրկման հնարավորությունները: Մշակվեց համագումարին ներկայացվելիք բանաձևի և գործողությունների ծրագրի նախագիծ:
Նիստի զգալի մաս նվիրվեց նաև Եվրախորհրդարանի գալիք ընտրություններին, և այդ կոնտեքստում երիտասարդների պահանջներին:
Նիստի ավարտին ընտրվեց ղեկավար հանձնաժողովի նոր կազմը և մշակվեց դրա աշխատանքային պլանը: