Հունիսի 17 – 19 – ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացավ Եվրոպայի հանրային ծառայությունների միության՝ European Public Service Unions (EPSU) -ի հյուսիս-արևելյան տարածաշրջանային ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Բելառուսի, Ուկրաինայի, ինչպես նաև Հայաստանի հանրային ծառայությունների բնագավառի արհմիության ղեկավարները:
Քննարկվեցին բազմաթիվ հարցեր կապված տարածաշրջանի երկրներում սոցիալական երկխոսության ինստիտուցիոնալիզացման, եվրոպական և եվրասաիական ինտեգրմանը, աշխատանքային միգրացիային, գենդերային առաջխաղացմանը, արհմիութենական իրավունքներին, վարձատրության բարձացման անհրաժեշտությանը։
Վրաստանի սոցիալական հարցերի ու առողջապահության նախարարության և արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները ներկայացրեցին Վրաստանի Հանրապետության փորձը և խնդիրները։
Հատուկ շեշտվեց հանրային ծառայողների համար սոցիալական երկխոսության, ինֆորմացիայի և կոնսուլտացիայի իրավունքի անհրաժեշտությունը՝ որպես որակյալ հանրային ծառայությունների նախապայման:
Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև այց կատարեցին Թբիլիսիի բժշկական համալսարանի հիվանդանոց՝ ծանոթանալու տեղի արհմիությանը։
Ուկրաինայի պետհիմնարկների աշխատողների արհմիոթյան և Վրաստանի հանրային ծառայողների արհմիության միջև կնքվեց համագործակցության պայմանագիր: Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմկիությունը նույնպես համագործակցության առաջարկ ստացավ ուկրաինական կողմից:
Մեկնարկեցին նաև EPSU-ի գալիք համագումարի նախապատրաստման աշխատանքները։