Խորհրդի նիստ․ 26 հունվար, 2018

Խորհրդի նիստ․ 26 հունվար, 2018

Հունվարի 26-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կայացավ պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության խորհրդի նիստը:

Նիստում՝ օրակարգային հարցերի շրջանակում, լսվեց և գնահատվեց ճյուղային արհմիության նախագահի 2017թ. կատարած աշխատանքը, ներկայացվեց անդամ կազմակերպությունների ֆինանսական տվյալների տարեկան ամփոփը, լսվեց և հաստատվեց ճյուղային միության նախորդ տարվա բյուջեի կատարումը, որոշում կայացվեց հրավիրել արհմիության 7-րդ համագումար:           

  ՃՀՄ նախագահության կողմից ներկայացվեց արհմիության 2018-2023թթ. գործունեության ծրագրի (հիմնական ուղղությունների) նախագիծը:

   Խորհուրդը քննարկեց ճյուղային արհմիության երիտասարդական խորհուրդ ստեղծելու մասին հարցը. հաստատվեց խորհրդի կանոնակարգը, համաձայն որի կկազմավորվի ու կգործի ճյուղային արհմիության երիտասարդական խորհուրդը:

Օրակարգային հարցերի շրջանակում կատարվեցին փոփոխություններ ճյուղային հանրապետական միության խորհրդի կազմում:

Օրակարգից դուրս քննարկվեցին մի շարք հարցեր՝ արհմիության անդամակացությանը խթանող միջոցառումներից, ներարհմիութենական կազմակերպչական խնդիրներից մինչև համագումարի նախապատրաստական աշխատանքներ:

%d bloggers like this: