2017 թվականի նոյեմբերի 18-19-ին Ծաղկաձորի «Ռիպա» առողջարանում տեղի ունեցավ Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների 26 երիտասարդ անդամների հանդիպումը։
Հանդիպման ընթացքում երիտասարդ արհմիութենականները քննարկեցին աշխատանքային օրենսգրքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունները, արհմիության առաջխաղացման հնարավորությունները, սոցիալական գործընկերության զարգացման ուղիները, կարծիքներ փոխանակեցին համայնքների միավորման, բյուջետային աշխատողների կրճատման վերաբերյալ։
Խմբային աշխատանքներում արհմիութենական գովազդի տարբեր սցենարներ առաջարկվեցին և նույնիսկ Իջևանի ներկայացուցիչ Լիլիթ Օհանյանի կողմից արհմիութենական երգի բառեր գրվեց։