EPSU-ի երիտասարդական ցանցի 8-րդ հավաքը

​Սեպտեմբերի 8-9 Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, Գերմանիայի հանրային ծառայությունների արհմիության (Ver.di) գրասենյակում տեղի ունեցավ Եվրոպայի Հանրային Ծառայությունների Արհմիության (EPSU) 8-րդ երիտասարդական հանդիպումը։ Հանդիպմանը ներկա էին EPSU-ի անդամ արհմիությունների 55 ներկայացուցիչներ մոտ 30 երկրներից, որոնց թվում էր նաև Հայաստանի պետհիմնարկների ճյուղային արհմիության երիտասարդ ներկայացուցիչը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են անդամակցող կազմակերպություններում առկա խնդիրները, ինչպիսիք են անդամակցության նվազումը ու երիտասարդ աշխատողների ու աշխատաշուկայի առջև կանգնած պրոբլեմները, արհմիությունների իմիջը։

Մշակվել է EPSU-ի երիտասարդական ցանցի հետագա անելիքներն ու ռազմավարությունը, կատարվել են նախապատրաստական աշխատանքներ կապված հոկտեմբերին Ժնևում կայանալիք PSI (Հանրային ծառայությունների ինտերնացիոնալ) համագումարի հետ։ Համագումարին մասնակցելու համար ձևավորվել է ղեկավար հանձնաժողով (steering committee), ինչպես նաև գործնական խմբեր (առաջխաղացման, կոմունիկացիայի և մեդիայի)՝ երիտասարդական ցանցի աշխատանքը կոորդինացնելու համար։