Պետհիմնարկների արհմիությունը դիմել է կառավարությանը՝ Հայաստանում Հանրային ծառայողի օր հռչակելու առաջարկությամբ

Պետհիմնարկների արհմիությունը դիմել է կառավարությանը՝ Հայաստանում Հանրային ծառայողի օր հռչակելու առաջարկությամբ

Հաշվի առնելով, որ հունիսի 23-ը ՄԱԿ-ի կողմից ընդունված է որպես Հանրային Ծառայությունների համաշխարհային օր, Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահության նիստում որոշվեց դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով Հայաստանում նշված օրը հռչակել որպես Հանրային ծառայողի օր։

ՀՀ վարչապետին ուղղվել է գրություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ինչպես հայտնի է, 2003 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի թիվ 57/277 բանաձևով հունիսի 23-ը հռչակված է Հանրային ծառայությունների օր: Այն կոչված է նշելու հանրային ծառայությունների արժեքն ու դերը հանրության շրջանում, ընդգծելու դրանց ներդրումը երկրների զարգացման գործընթացում, ճանաչելու հանրային ծառայողների աշխատանքը և ողջունելու երիտասարդների՝ հանրային ծառայության ոլորտում աշխատելու ձգտումը:

Համոզված ենք, որ առանց պետական ու համայնքային ծառայողների արհեստավարժ և անձնուրաց աշխատանքի հնարավոր չէ ինքնիշխան և հզոր հանրապետության կայացումը:            Հաշվի առնելով հանրային ծառայողի առաջնային դերը ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կայացման գործում և միջազգային փորձը՝ Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիության նախագահությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում հունիսի 23-ը ընդունել որպես Հանրային ծառայողի օր։»

%d bloggers like this: