ՆԱԽՈՐԴ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՄԿ-Ի ԽՈՐՀՐԴՈՒՄ

ՆԱԽՈՐԴ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՄԿ-Ի ԽՈՐՀՐԴՈՒՄ

Մարտի 31-ին կայացավ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի խորհրդի նիստը: Օրակարգային հարցերի շրջանում խորհրդի անդամները հաստատեցին ՀԱՄԿ-ի 2016թ.-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը, ինչպես նաև 2017-ի բյուջեն, փոփոխություններ կատարեցին ինչպես ՀԱՄԿ-ի խորհրդի, այնպես էլ խորհրդի մշտական գործող հանձնաժողովում: Օրակարգում առանցքայինը ՀԱՄԿ-ի նախագահի հաշվետվությունն էր նախորդ տարվա գործունեության վերաբերյալ: ՀԱՄԿ-ի նախագահը զեկուցեց հաշվետու տարում ինչպես ՀԱՄԿ-ի, այնպես էլ ճյուղային արհմիությունների գործողությունները աշխատանքի պաշտպանության և այլ արհմիութենական ուղղություններով: Իրականացված միջոցառումների կողքին ՀԱՄԿ-ի նախագահը փաստեց արհմիության անդամների նվազումը, որտեղ, ըստ նրա, անելիքներ ունեն ճյուղային արհմիությունները:

Նշենք, որ ՀԱՄԿ-ի խորհուրդը ձևավորվում է անդամ ճյուղային արհմիությունների ներկայացուցիչներից՝ ըստ արհմիության անդամների թվի: Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը ՀԱՄԿ-ի խորհրդում ներկայացնում են ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը, Աշտարակի տարածքային արհմիության նախագահ Մ.Մաթևոսյանը, Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների արհմիության նախագահ Մ.Կիրակոսյանը, ՀՀ ԲՍՓ գործակալության արհմիության անդամ Ա.Գևորգյանը:

%d bloggers like this: