Դեկտեմբերի 17-ին ճյուղային հանրապետական միության նախագահությունը արհմիության ղեկավար Ա.Ասատրյանի նախագահությամբ անցկացրեց ընթացիկ տարվա վերջին նիստը: Նիստում ամփոփվեց ավարտվող տարվա աշխատանքային պլանը` նախագահությունը բավարար համարեց աշխատանքային պլանի կատարումը, ինչպես նաև հաստատեց արհմիության 2017 թվականի աշխատանքային պլանը:
Նախագահության անդամները հաստատեցին նաև 2017-ին սպասվող արհմիության եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Օրակարգից դուրս նախագահության անդամները քննարկեցին նաև ՀՀ պետական հիմնարկներում ընթացող կրճատումները: Խնդրի առնչությամբ Ա.Ասատրյանը մեկ անգամ ևս տեղեկացրեց, որ այս հարցում արհմիության քայլերին սատարել են նաև միջազգային երկու արհմիութենական կառույցները` համապատասխան գրություններ ուղղելով ՀՀ կառավարություն: Ա.Ասատրյանը նշեց նաև, որ արհմիության գործողություններին սատարելու առաջարկություններ են արվել ՀԱՄԿ-ի և ճյուղային միության անդամ կազմակերպությունների արհմիություններին: