Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարի՝ Յուլիա Բլեզիուսի` Հայաստանում աշխատանքը ավարտելու և Ֆելիքս Հեթի աշխատանքային մեկնարկի առիթով դեկտեմբերի 7-ին ՃՀՄ նախագահ Ա.Ասատրյանը արհմիության գրասենյակում հանդիպում է ունեցել վերջիններիս հետ:
Հանդիպմանը քննարկվել են վերջին երեք տարիներին հիմնադրամի աջակցությամբ արհմիության իրականացրած ծրագրերը, համագործակցության հեռանկարները, արհմիության ներկա խնդիրները, դրանց ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները և այլ հարցեր:
ՃՀՄ նախագահը մասնակցել է նաև ոչ ֆորմալ մթնոլորտում հիմնադրամի կազմակերպած ընդունելությանը: