Պետհիմնարկների արհմիությունը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Պետհիմնարկների արհմիությունը շնորհավորել է ՀՀ վարչապետին

Հայսատանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների հանրապետական միության նախագահ Անահիտ Ասատրյանը արհմիության անդամների անունից շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։ Ուղերձում ասված է․

​​Հարգելի պարոն Կարապետյան

Հայաստանի պետական հիմնարկների, տեղական ինքնաառավարման մարմինների և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության մոտ 12000 անդամների անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապացությամբ։

Համոզված ենք որ հատուկ ուշադրության կենտրոնում կլինի նաև պետական ծառայողների սոցիալ-տնտեսական վիճակը․ կասկածից վեր է, որ հիմնարար սոցիալական իրավունքները պետք է առաջնայնություն ունենան տնտեսական ազատությունների հանդեպ ։

Միաժամանակ շնորհավորում ենք Ձեզ Անկախության օրվա 25-րդ տարելիցի կապակցությամբ։

Մաղթում ենք Ձեզ հաջողություններ մեր երկիրը ծանր իրավիճակից դուրս բերման ճանապարհին։

Աշխատողների շրջանում կառավարության հանդեպ վստահությունը վերականգնելու համար կարևորում ենք հանդիպումները նրանց ներկայացուցիչների՝ արհմիությունների հետ, որը լավագույն միջոցն է աշխատողների ձայնը  լսելու և կարծիքը հաշվի առնելու։

%d