Հայաստանի պետհիմնարկների արհմիության համագործակցությունը եվրոպական արհմիութենական խոշորագույն կառույցի հետ ի գործ դրվեց

Հայաստանի պետհիմնարկների արհմիության համագործակցությունը եվրոպական արհմիութենական խոշորագույն կառույցի հետ ի գործ դրվեց

Խոշորագույն արհմիութենական կառույցի` Եվրոպայի հասարակական սպասարկման  միավորման (ԵՀՍՄ) հյուսիսարևելյան հատվածի հանդիպմանն առաջին անգամ նեկայացավ նաև Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը: Հանդիպմանը մասնակցում էին հասարակական սպասարկման ոլորտի արհմիության ներկայացուցիչներ Բելառուսից, Վրաստանից, Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Ուկրաինայից. Հայաստանը ներկայացնում էին առողջապահության, կոմունալ-բնակարանային ոլորտների և պետհիմնարկների արհմիության ներկայացուցիչները:

           Եվրոպական արհմիութենական կառույցի մասնակիցները երկօրյա հանդիպման ընթացքում իրազեկվել են տարբեր երկրներում հասարակական սպասարկման ոլորտում արհմիության խնդիրներին, քննարկվել են մասնակից երկներում արհմիությունների իրավունքները, սոցիալական երկխոսությունը, կոլեկտիվ բանակցությունները, աշխատավարձերի խնդիրը տնտեսական ճգնաժամի պայմաններում, արհմիության գործողությունները և այլն:

           ԵՀՍՄ գլխավոր քարտուղար Յան Գուդրիանը զեկուցել է կառույցի 2015թ.  աշխատանքային պլանի մասին, վերջինիս ներկայացմամբ քննարկվել են նաև արհմիության անդամակցությունն և կազմակերպական աշխատանքերը:

     ԵՀՍՄ հյուսիսարևելյան տարածաշրջանի քարտուղար Վ.Շիլովը ներկայացրել է տարածքում արհմիութենական գործունեությունը և զարգացումները:

   Հնչել են նաև ելույթներ գենդերային հավասարության, անդամավճարների վերաբերյալ, Լատվիայի խնդիրները սոցիալ-իրավական հարաբերություններում, TTIP համաձայնագրերում հասարակական ոլորտի սեփականաշնորհման հետ կապված խնդիրները և այլն:

        Հայաստանի պետհիմնարկների արհմիության ներկայացուցիչը, որպես կարևորագույն խնդիր բարձրաձայնել է ՀՀ-ում համայնքային ծառայողների աշխատավարձերի խնդիրը. այն, որ հանրապետությունում օրենքով ամրագրված չէ համայնքային ծառայողների աշխատավարձերի միասնական սկզբունք: Ներկայացուցչի տեղեկացմամբ` ճյուղային արհմիության նախագահը նշված խնդրով դիմել է կառավարություն, որն էլ ի պատասխան մեջբերել է նաև միջազգային փորձը: Մինչդեռ շատ երկրներում համայնքային ծառայողը նույն քաղաքացիական ծառայողն է և վարձատրվում է նույնկերպ: Ներկայացուցիչը դիմել է մասնակից երկների արհմիության ներկայացուցիչներին` ակնկալելով տեղեկատվություն իրենց երկրներում խնդրի կարգավորման շուրջ, քանի որ նման տեղեկությունները կօգնեն Հայաստանի պետհիմնարկների արհմիությանը խնդրի շուրջ առավել հիմնավոր առաջարկ ներկայացնելու երկրի ղեկավարությանը:

%d bloggers like this: