ՃՀՄ նախագահության նիստ, թիվ 12

ՃՀՄ նախագահության նիստ, թիվ 12

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության նախագահությունը հոկտեմբերի 16-ին անցկացրեց ընթացիկ տարվա 6-րդ նիստը: Ամփոփեցին Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի համաշխարհային օրվա խաղաղ երթի արդյունքները. մասնակիցներն արժանացան ՃՀՄ նախագահի շնորհակալությանը, իսկ չմասնակցողներին նախագահն առաջարկեց այսուհետ անմասն չմնալ նմանատիպ միջոցառումներին մասնակցելուց: Օրակարգային հարցերից առանցքայինը համայնքային ծառայողների աշխատավարձերի քննարկումն էր: Բուռն քննարկումներից հետո որոշեցին դիմել ՀՀ կառավարություն` համայնքային ծառայողների աշխատավարձերի հստակեցման հարցով: Քննարկվեց նաև աշխարհի շատ երկրների արհմիություններ միավորող արհմիութենական կառույցին անդամակցելու նպատակահարմարությունը. որոշեցին անդամակցել հասարակական սպասարկման ոլորտում գործող խոշորագույն կառույցին Հասարակական սպասարկման ինտերնացիոնալին: Քննարկվեցին և համապատասխան լուծումներ ստացան օրակարգային այլ հարցեր ևս:

%d bloggers like this: