ՀԱՄԿ-ի նախագահ Է. Թումասյանը նամակով դիմել է Աղգային Ժողովի նախագահին, որում մասնավորապես ասվում է՝
Հայաստանի ներքին կյանքում առկա է հստակ գիտակցում, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմանները աշխատողների զգալի մասի համար չեն կարող ապահովել բարեկեցիկ կյանք: Բացակայում է այն հստակ պատկերացումը, որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները իրականում գործում են, քանի որ անտեսելով հազաարավոր երիտասարդների բողոքը, հարկադրաբար ընդունվեց պարտադիր Կուտակայինը: Կենսաթոշակների հետ կապված խնդիրները քննարկվել են ՀԱՄԿ-ի ղեկավար մարմնի` գործկոմի նիստում, այդ խնդրի վերաբերյալ կայացվել է որոշում ՀԱՄԿ-ի դիրքորոշման մասին, առ այն, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ oրենքը դործողության մեջ դնելիս հաշվի չեն առնվել բնակչության`ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն` իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունքը, և որ պետությունն անհրաժեշտ միջոցներ պետք է ձեռնարկի քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար: Սակայն առ այսօր օրենսդրական որևէ ակտով սահմանված չէ բավարար կենսամակարդակի հասկացությունը և 2004թ. մարտի 26-ին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի
Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական խմբերի բնակչության մեկ շնչի հաշվով կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը և կառուցվածքը, սկսած 2004թ.-ից պետք է հաշվարկվեր ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով մշակվող ̈և ՀՀ կառավարության հաստատած մեթոդական հանձնարարականների հիման վրա, սակայն վերջիններս մինչ օրս հաստատված չեն, այն դեպքում, երբ նույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, ինչպես նաև նպաստների,սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի պետք է արտացոլվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում: ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածով յուրաքանչյուր աշխատողի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի իրավունք է վերապահված, մինչդեռ, հանրապետությունում սահմանված չէ նվազագույն աշխատավարձի որոշման մեխանիզմը: Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականին վավերացնելով աշխատանքի միջազգային կազմակերպության «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» թիվ 212 Կոնվենցիան, պարտավորություն է վերցրել նվազագույն աշխատավարձ սահմանելիս իրականացնել տվյալ կոնվենցիայի պահանջը, այն է` նվազագույն աշխատավարձի սահմանման ժամանակ պետք է հաշվի առնվեն աշխատողների և նրանց ընտանիքների պահանջները` հաշվի առնելով երկրում ընդունված աշխատավարձի ու կենսաապահովման ընդհանուր մակարդակը:
«ՀՀ աշխատանքային օրենսդիրքը դործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ էր ՀՀ աշխատանքային օրենսդրքին համապատասխանեցնել աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող օրենքները և այլ իրավական ակտերը, այդ թվում նաև ՀՀ աշխատանքային օրենսդրքի -րդ հոդվածի պահանջը` աշխատավարձի ինդեքսավորումը օրենսդրությամբ սահմանված կարգով կատարելու մասին դրոյթը, որը պետք է կատարվեր մինչև 2006թ., սակայն առ այսօր ՀՀ աշխատանքային օրենսգրքի հիշյալ հոդվածի պահանջը նույնպես չի կատարվել:
Հիշյալ խնդիրները Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից բազմիցս բարձրաձայնվել են տարբեր ատյաններում, գրություն է գրվել նաև ՀՀ վարչապետին, սակայն մինչ օրս հարցին լուծում չի տրվել:
Ելնելով վերը շարադրվածից, ակնկալում ենք Ձեր միջամտությունը նվազագույն աշխատավարձի հասկացութունը և որոշման մեխանիզմը սահմանելու, «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները կիրառելու, ինչպես նաև բավարար կենսամակարդակի և աշխատավարձի ինդեքսավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքները ընդունելու գործում, որը էապես կնպաստի Հայաստանի Հանրապետության իրավական և
Հարգանքով՝ Է. Թումասյան