Հայաստանի պետական հիմնարկների արհմիության հայտարարությունը Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրվա առթիվ

Հայաստանի պետական հիմնարկների արհմիության հայտարարությունը Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրվա առթիվ

Այս տարի հոկտեմբերի 7-ին  աշխարհի բոլոր մասերում արհմիությունները մեկ անգամ ևս պահանջելու են  ապահովել սոցիալական արդարություն եւ արժանապատիվ աշխատանք մեր մոլորակի բոլոր աշխատունակ քաղաքացիների համար: Հաշվի առնելով, որ  կառավարությունները չեն կարող կամ չեն ցանկանում զսպել անդրազգային կորպորացիաների գերիշխող դերը ֆինանսական շուկաներում եւ գլոբալ տնտեսության մեջ`  անհրաժեշտ է ամրապնդել արհեստակցական միությունները, դրանց դերն ու ազդեցությունը աշխարհում: 

Միայն ուժեղ, ազդեցիկ արհմիությունները իրենց համերաշխության գործողություններով կարող են ստիպել կառավարություններին դնել  տնտեսությունները նորմալ ուղու վրա և ստիպել, որ այն ծառայի ոչ թե նեղ խմբի մարդկանց մասնավոր սեփականության շահերին, այլ մեր բնակչության ճնշող մեծամասնությանը: Ներկայում  աշխարհի աշխատողների ընդհանուր թվի միայն 7 %-ն է արհմիության անդամ: Միևնույն ժամանակ, հարյուր միլիոնավոր այլ աշխատողներ ցանկանում են օգտվել պաշտպանությունից և սոցիալական անվտանգությունից, որն ապահովում է արհմիութենական անդամակցությունը:  Արհմիության անդամակցության մոտիվացիան, արհմիությունների շարքերում նոր անդամների, հատկապես երիտասարդության, ներգրավումը այժմ առաջնային խնդիրն է աշխարհի արհմիութենական շարժման համար: Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային հանրապետական արհմիությունը կոչ է անում  գործադրել ձեր ջանքերը լայնորեն ու ակտիվորեն նշելու Արժանապատիվ աշխատանքի պայքարի համաշխարհային օրը` ներգրավելով հնարավորինս շատ մասնակիցների: Գտնում ենք, որ արհմիութենական համերաշխության գործողությունները հզոր խթան են արհմիութենական շարժման հետագա զարգացման եւ ամրապնդման համար, բարձրացնում են արհմիությունների վարկանիշը և ուժեղացնում   դրանց ազդեցությունը հասարակությունում:

%d