Տեղեկանք Տաշիրում կատարված ուսումնասիրության մասին

Տեղեկանք Տաշիրում կատարված ուսումնասիրության մասին

ՏԵՂԵԿԱՆՔ

Տաշիրի տարածքի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության որոշ անդամ կազմակերպությունների աշխատանքային պայմանները ուսումնասիրելու մասին

2011 թվականի օգոստոսի 25-26-ին ՃՀՄ աշխատանքի պաշտպանության գլխավոր մասնագետ Ա.Ասատրյանը և գլխ. հաշվապահ Ջ.Թամրազյանը այցելեցին Տաշիր` տեղում գործնական օգնություն ցույց տալու նպատակով: Նույն օրը այցելեցին 2 համայնք` Միխայլովկա և Նորաշեն: Միխայլովկա համայնքում /գյուղապետ Լևոն Դիլբարյան, հեռ.093-261888/ բնակվում է 900 մարդ, որից գրանցված են` 646-ը: Համայնքի բյուջեն 8 մլն. դրամ է, որից 2.7 մլն.-ը դոտացիան է: Համայնքը հիմնականում բնակեցված է փախստականներով: Գյուղապետարանի շենքը նորոգված է և ապահովված գույքով: Գյուղապետարանի աշխատողները 6-ն են: Միջին աշխատավարձը 60000 դրամ է: Այնտեղ կա 260 տեղանոց դահլիճ: Գործում է պարի խումբ:

Սակայն համայնքն ունի մեծ խնդիր: Համայնքի դպրոցի երկու մասնաշենքերը վերանորոգվել են վերջին տարիներին, իսկ երրորդը շատ վատ վիճակում է, տանիք չկա, միայն պատերն են մնացել: Մասնաշենքի նորոգումը համայնքի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ համայնքում չկա մանկապարտեզ, դպրոցն էլ չունի սպորտդահլիճ, նորոգումից հետո, նախատեսնում է այդ շենքում մանկապարտեզ և սպորդահլիճ բացել: Բացի այդ, կա դպրոցի տարածքի պարսպապատման անհրաժեշություն: Մասնաշենքը նորոգելու և տարածքը պարսպապատելու համար մոտ 200 մլն. դրամ ներդրում է հարկավոր, ինչը համայնքը չի կարող իրականացնել սեփական միջոցներով: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ այդ աշխատանքների կատարման ծախսերի նախահաշիվը կազմված է:

Նորաշեն համայնքում բնակվում է 1150 մարդ: Համայնքի ղեկավարը Արմեն Բաղդասարյան է /հեռ.093-475448/: Գյուղապետարանը տեղակայված է խորհրդային ժամանակաշրջանում կառուցված երկհարկանի տիպային շենքում և զբաղեցնում է շենքի 2 սենյակները: Աշխատանքային պայմանները բավարար են: Համայնքում կա մանկապարտեզի տարիքի 40 երեխա, բայց մանկապարտեզ չի գործում, քանի որ շենքը կիսաքանդ վիճակում է: Համայնքի ղեկավարն ասաց, որ մանկապարտեզի գույքի հարցը արդեն լուծված է, կազմված է նաև նորոգման նախահաշիվը: Տվյալ պահին նորոգվում է մշակույթի տան երկհարկանի շենքը:

%d bloggers like this: