Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհիմության անդամները Ծաղկաձորում մասնակցում են Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած «Արհմիութենական մարտահրավերներ 2025» սպորտային և թեմատիկ միջոցառմանը:
“Արհմիութենական մարտահրավերներ 2025” միջոցառման շրջանակներում սեղանի թենիսի մրցումներում 3-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն անդամ Արսեն Վարդանյանը (Պետական եկամուտների կոմիտե)։
Sեղանի թենիսի կանանց մրցույթում երկրորդ տեղը գրավեց Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության անդամ Ալինա Գրիգորյանը (ԱՐՄՍՏԱՏ — Վիճակագրական կոմիտե)։
Սպորտային միջոցառումներից զատ, Հայաստանի պետհիմնարկների աշխատողների կազմակերպական աշխատանքների և արտաքին կապերի մասնագետ Արսեն Իգիթյանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ պանելային քննարկմանը ներյկայացրեց արհմիության կողմից միասնական տոմսային համակարգի վերաբերյալ տարվող արշավի մասին, իսկ արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը մասնակցեց սոցիալ դեմոկրատիային վերաբերող պանելային քննարկմանը։





