Հունիսի 29-30-ը Մարիոտ հյուրանոցում տեղի ունեցավ Սոցիալական երկխոսության ինստիտուտների ինքնագնահատման մեթոդի ուսուցման աշխատաժողովը, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության եռակողմ հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ եռակողմ հանձնաժողովի անդամ, Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և Աշխատանքի Միջազգային Կազմակերպության ներկայացուցիչները։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց սոցիալական գործընկերությունը ինքնագնահատելու համար մշակված ինտերակտիվ մեթոդաբանությունը, այնուհետև պրակտիկ աշխատանքների միջոցով հանրապետական եռակողմ հանձնաժողովի անդամները գնահատեցին Եռակողմ սոցիալական գործընկերության արդյունավետությունը։










