Համայնքային ծառայողների կադրային ռեզերվում գրանցվելու հետ կապված

Համայնքային ծառայողների կադրային ռեզերվում գրանցվելու հետ կապված

Վերջին ժամանակում աշխատողներից ահազանգներ ենք ստանում այն կապակցությամբ, որ համայնքային ծառայողներին ազատում են աշխատանքից կազմակերպության վերակազմավորման արդյունքում, ընդ որում այդ աշխատողներին չեն գրանցում կադրերի ռեզերվում տարբեր պատճառներով՝ օրինակ որովհետև չի կայացել պաշտոնը զբաղեցնելու մրցույթը աշխատողից անկախ պատճառով։

Նշվածի կապակցությամբ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը պարզաբանման խնդրանքով հարցում է հղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Հարցման մեջ խնդրում ենք պարզաբանել հետևյալ հավաքական դեպքը․

Աշխատակիցը 2012 թվականից աշխատել է  որպես համայնքային ծառայող, այդ ընթացքում երկու անգամ անցել է համապատասխան ատեստավորումներ, 2016 թվականին իրեն շնորհվել է 3-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։  Հետագայում, 2020 թվականին, նշանակվել է նույն աշխատակազմում այլ պաշտոնի` ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչև պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելը և մոտ 2    տարի շարունակել է զբաղեցնել տվյալ պաշտոնը: Սակայն, մրցույթն այդպես է չի անցկացվել աշխատողից անկախ պատճառով։
Հետագայում տեղի է ունենում կազմակերպության կառուցվածքային փոփոխություն, ինչի արդյունքում աշխատողն ազատվում է  աշխատանքից այն հիմքով, որ իր աշխատանքային պայմանագիրը ժամկետային է։
Նշված փոփոխությունների պատճառով աշխատակիցը, որը ունի համայնքային ծառայության դասային աստիճան, սակայն տվյալ պահին արդեն մոտ 2 տարի աշխատում է ժամկետային պայմանագրով, քանի որ մրցույթը չի կազմակերպվել և ինքը հնարավորություն չի ունեցել պաշտոնը զբաղեցնել մրցույթով, փաստորեն չի գրանցվում կադրերի ռեզերվում։
Ինչքանո՞վ է իրավաչափ տվյալ աշխատակցին  կադրերի ռեզերվում չգրանցելը։ Կա՞ արդյոք հնարավորություն նման աշխատակիցների համար կադրերի ռեզերվում գրանցվելու համար։

Ի պատասխան գրությանը, նախարարությունը ներկայացրել է “Համայնքային ծառայության մասին” ՀՀ օրենքի դրույթները, սակայն չի անդրադարձել մեր հարցադրումներին և չի առաջարկել խնդրի լուծում։

Արհմիության գրությունը հասանելի է այստեղ:

Նախարարության պատասխանը հասանելի է այստեղ

%d