Բոուլինգի մրցաշարն անդամ արհեստակցական կազմակերպությունների միջև

Բոուլինգի մրցաշարն անդամ արհեստակցական կազմակերպությունների միջև

Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ֊երի աշխատողների արհմիության բոուլինգի 8֊րդ մրցաշարը, որը նվիրված էր Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության ստեղծման 90-ամյակին։ Բոուլինգի մրցաշարին մասնակցում էին 9 անդամ֊կազմակերպություններ։ Թիմային մրցաշարում ճյուղային արհմիության գավաթին ու ոսկե մեդալին արժանացավ ՊԵԿ աշխատողների արհեստակցական կազմակերպությունը՝ հավաքելով 678 միավոր։ 2-րդ տեղը զբաղեցրեց Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը՝ 646 միավորով, 3-րդ տեղում է Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը՝ հավաքելով 634 միավոր։

%d bloggers like this: