ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ (EPSU) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԻ 8-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ո՛Չ ՄԻ ԵՏՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ

25 տարին է լրանում Պեկինի Հռչակագրի ընդունումից, երբ աշխարհը հստակորեն գիտակցեց, որ «կանանց իրավունքները մարդու իրավունքներ են» և մշակեց Գործողությունների Հարթակը՝ համապարփակ ծրագիր՝ կոչված առաջախաղացնելու կանանց իրավունքներն ու հասնելու ամբողջական գենդերային հավասարության:

Այս տարի Կանանց միջազգային օրը EPSU-ն նվիրում է մարդու և կանանց ամենահիմնարար իրավունքներից մեկին՝ առողջությանը: Վերջին 25 տարիների ընթացքում առողջության և ծառայությունների հասանելիության առումով բավական առաջընթաց է գրանցել, սակայն ոչ մի իրավունք հեշտ չի տրվում, և իրական որակը դեռ նպատակ է, և դեռ ոչ իրողություն:

Այս տարիների ընթացքում Արհմիությունները կանանց հետ միասին անդադար պայքարել են իրենց իրավունքների իրականացման համար: Մենք արշավել ենք Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում կանանց անվտանգ և օրինական աբորտի իրավունքի համար, Իսպանիայում պայքարել ենք էքստրեմիստների և ռադիկալների դեմ, որպեսզի կանխենք օրենսդրական անթույլատրելի փոփոխությունները:

Մենք շարունակում ենք պայքարել մասնավորեցման և դեռ հաճախ արծածվող «շահույթի կարևորության» հռետորաբանության դեմ, ինչը անտեսում է ամենակարիքավորներին, նրանց, ովքեր ապրում են պակաս հարուստ և քաղաքային միջավայրերում և զրկված են հիմնարար իրավունքներից: Օրինակ, այս պահին Իտալիայում և Ֆրանսիայում մենք տեսնում ենք կանանց իրավունքների զգալի հետընթաց՝ կապված հանրային ծառայությունների և կանանց առողջության պետական ծախսերի կրճատման հետ: Եվրոպայի մի շարք երկրներում ընտանեկան պլանավորման և սեռական ու վերարտադրողական առողջության կենտրոնները բյուջետային կրճատումների թիրախ են դառնում, քանի որ կանանց մարմինը դեռ մնում է քաղաքական շահարկումների առարկա:

Կիրակի օրը, Մարտի 8-ին, մենք դուրս ենք գալու փողոցներ երթի՝ աջակցելու գալիք Կանանց Գլոբալ Գործադուլը. մենք վանկարկելու ենք՝ «մեր մարմինը մեր ընտրությունն է», որովհետև ցանկացած կնոջ լիիրավ իրավունքն է ամբողջությամբ տնօրինել իր իսկ մարմինը:

Կանանց առողջությունը նաև ամեն անգամ վտանգի տակ է դրվելու, եթե քաղաքականություն մշակողներն ու գործատուները շարունակեն իրենց հաշվարկները, ֆինանսական պլանավորումը և որոշումներն ընդունել հիմնվելով «նեյտրալ արական» գենդերային պատկերացումներով, և հաշվի չառնել գենդերային-հիմքով առողջությունը: Սա նաև ներառում է աշխատանքում քիմիական վնասակար նյութերի հետ շփման դեպքում քաղցկեղի ամբողջական կանխարգելիչ և պաշտպանիչ միջոցառումներ: Քաղցկեղածին և մուտոգեն նյութերի ԵՄ դիրեկտիվի մոտակա վերանայման ժամանակ մենք մեր ձայն ենք բարձրացնելու, որպեսզի այս ամենը հաշվի առնվի:

Այս կիրակի, Պեկինի Հռչակագրի 25-ամյակին, մենք քայլելու ենք ընդդեմ խտրականության, հանուն կանանց իրավունքների և հանուն ավելի լավ հանրային ծառայությունների, քանզի կա միայն մեկ ուղի, դա ուղին է դեպի առաջ, դեպի լիիրավ հավասարություն: