Հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվեց փետրվարի 1-շաբաթ օրը

Հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվեց փետրվարի 1-շաբաթ օրը

Քիչ առաջ ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունվեց հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխել փետրվարի 1-ը՝ շաբաթ օրը: Նշվեց, որ նմանատիպ որոշում հետագայում կընդունվի նաև մայիսի 28-ի հետ կապված:

Ողջունելով քաղաքացիներին չմասնատվող հանգստի (long-weekend) տրամադրման հնարավորությունը՝ այնուամենյանիվ, ցանկանում ենք նշել, որ մարդիկ հիմնականում ունեն սովորություն նախօրոք պլանավորել իրենց հանգստյան շաբաթ և կիրակի օրերը:
Ընդամենը 7 օր առաջ անսպասելիորեն շաբաթ օրը աշխատանքային դարձնելու որոշումը (տվյալ դեպքում փետրվարի 1-ը) խաթարում է բազմաթիվ աշխատողների անձնական և ընտանեկան պլանները՝ կապված իրենց հանգստի օրերի հետ: Քանի որ հանգստի պլանավորումը նախօրորք արվող ծախսեր է ենթադրում, հնարավոր է, որ լինեն աշխատողներ, որոնք ֆինանսական վնասներ կկրեն նման անսպասելի որոշումների հետևանքով:
❗️Աշխատողները պետք է ունենան հնարավորություն պլանավորել իրենց հանգիստը պատշաճ ձևով:
Ի դեպ, աշխատողներին հանգիստը պլանավորելու հնարավորություն տալու մասին Կառավարության նիստի ժամանակ նշեց նաև ՀՀ վարչապետը:

Առաջարկում ենք, որ հետագայում նմանատիպ որոշումներն ամբողջ տարվա համար ընդունվեն նախորդ տարվա վերջին, կամ էլ չմասնատվող հանգստի հնարավորությունն ընձեռնել առանց շաբաթ օրերը աշխատանքային դարձնելու:

%d bloggers like this: