Եվրոպային արհմիությունների կոնֆեդերացիանյի (ETUC) հետ հանդիպումը Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահի արտահանձնաժողովային հանդիպումներից առաջինն էր, որի արդյունքը Կոնֆեդերացիան գնահատում է դրական: Հանդիպմանը քննարկվեցին վարձատրությունների բարձրացումը, կոլեկտիվ բանակցություններն ու Եվրոպայի աշխատողների համար առաջնահերթ այլ խնդիրները:
Ուրսուլա ֆոն դեր Լայենի պաշտոնավարման առաջին 100 օրվա խոստումներից է “ապահովել, որ Եվրամիության յուրաքանչյուր աշխատող ունենա արդար մինիմալ աշխատավարձ”:
ETUC-ն ողջունում է Եվրահանձնաժողովի խոստումներն աշխատավարձի բարձրացման մասին և հավաստիացնում է, որ վարձատրության կրճատման ու անհավասարության դեմ պայքարի համար միակ կենսակայուն լուծումը կոլեկտիվ բանակցությունն է: Նախագահ ֆոն դեր Լայենը համաձայնել է, որ սոցիալական շուկայական տնտեսության համար կոլեկտիվ բանակցություններն ունեն ֆունդամենտալ նշանակություն և խնդրել է ETUC-ին ներկայացնել առաջարկություններ, թե ինչպես կարող են ուժեղացվել կոլեկտիվ բանակցությունները ԵՄ-ի յուրաքանչյուր անդամ երկրում:
Եվրոպայի արհմիությունների կոնֆեդերացիան իր հերթին շեշտել է մի շարք այլ քաղաքականությունների առաջնահերթությունը, ինչպիսիք են՝
- Եվրոպական Կանաչ Համաձայնագրի (Green Deal) և Թվային ծառայությունների մասին օրենքի հետ կապված ամուր սոցիալական վեկտորի և սահուն անցման (Just Transition) երաշխիքների ապահովումը, որպեսզի ոչ մի աշխատող չմնա ստվերում
- Վարձատրության թափանցիկություն, որը կներառի կոնկրետ քայլեր՝ գենդերային ճեղքը (gender gap) փակելու համար, ինչպես նաև թվայնացման այնպիսի քաղաքականություն, որը վերջ կդնի անորոշ աշխատանքին (precarious work)
- Սոցիալական իրավունքի Եվրոպական հիմնասյան (European pillar of Social Rights) ամբողջական իմպլեմենտացիան, Եվրոպայի ապագայի կոնֆերանսին (Conference of Future of Europe), ինչպես նաև Brexit-ի հետ կապված քաղաքականության մշակմանն արհմիությունների ներգրավվածությունը
