Արհմիության մեկնաբանությունները “Աշխատիր Հայաստան” ծրագրի վերաբերյալ

Արհմիության մեկնաբանությունները “Աշխատիր Հայաստան” ծրագրի վերաբերյալ

Այս տարվա մայիսի 15-ին ՀՀ կառավարության կողմից մեկնարկվել է “Աշխատիր, Հայաստան” ծրագիրը, որը, ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, հետապնդում է հետևյալ նպատակները՝ “մարդկային կապիտալի զարգացում, զբաղվածության խթանում և ինստիտուցիոնալ բարեփոխումներ”: Ծրագրի տեքստն ամբողջությամբ այժմ տեղադրված է e-drafts համակարգում:
Չնայած, որ ծրագրի նպատակներից մեկը մեծամասամբ վերաբերվում է արհմիություններին, երկրում գործող խոշոր արհմիություններից ոչ մեկի հետ որևէ քննարկում չի եղել այս հարցի շուրջ, ինչը հիշեցնում է նախահեղափոխական կառավարության աշխատաոճը։ Երևում է, որ այս կետերի հեղինակը հեռու է արհմիություններից և բոլորովին չի պատկերացնում պետության անելիքները արհմիությունների ուժեղացման գործում։ Անկախ դրանից՝ նախաձեռնությունը ընդհանուր առումով ողջունելի է, սակայն որոշ դրույթներ վերոնշված պատճառներով շտկման կարիք ունեն։  Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիությունը e-draft համակարգի միջոցով ներկայացրել է իր նկատառումները, առաջարկություններն ու մտահոգությունները ծրագրի խնդրահարույց ձևակերպումների վերաբերյալ: Առաջարկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

ԹԱՐՄԱՑՈՒՄ՝ վերը նշված առաջարկությունները մասամբ ընդունվել են:

%d bloggers like this: