2019 թ. Հոկտեմբերի 7-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի հանրապեական արհմիությունը իր գրասենյակում ընդունեց Բելառուսի պետական հիմնարկների աշխատողների արհմիության պատվիրակությանը, որոնք ժամանել Հայաստանի արհմիություններին և երկրին ծանոթանալու նպատակով: Հանդիպմանը գործընկերները փոխադարձաբար ծանոթացան երկու երկրների արհմիություններին առնչվող օրենսդրությանը, արհմիությունների կառուցվածքին: Քննարկվեցին հոկտեմբերի 7-ի՝ Արժանապատիվ աշխատանքի համար պայքարի օրվա հետ կապված հարցեր, կողմերը փաստեցին համաշխարհային արհմիութենական մաս լինելու և համերաշխության կարևորությունը:
Հյուրերը այցի ընթացքում ծանոթացան նաև Հայաստանին: Նրանք այցելեցին Գառնի և Գեղարդ, Էրեբունի թանգարան, Սևանա, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Եղեռնի զոհերին, ծանոթացան հայ ձեռագործների աշխատանքներին Վերնիսաժում, շրջեցին Երևանով: