Հանդիպում ԱՄՆ պետդեպի ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը հանդիպեց ԱՄՆ Պետական դեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի միջազգային աշխատանքային հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Սարա էփշտեյնի, ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատուներ Քրիստինա Հանսենի, Իրինա Մկրտչյանի և Լիլիթ Անտոնյանի հետ։ Հանդիպման նախաձեռնողը ԱՄՆ դեսպանատունն էր։

Հանդիպմանը մասնակցում էին նաև այլ արհմիությունների ներկայացուցիչներ, այդ թվում Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչը։ Քննարկվեցին  աշխատանքային հարաբերություններում իրավունքների պաշտպանության խնդիրները, արհմիությունների իրավունքների իրացման հնարավորությունները, խոսվեց արհմիությունների ուժեղացման ուղիների և խոչընդոտների, օրենսդրական կարգավորումների մասին։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել համատեղ  քննարկումները ուղղված աշխատանքային իրավունքների  ոլորտում բարեփոխումներին։