Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Union/EPSU) երիտասարդական ցանցի ամենամյա նիստին

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Union/EPSU) երիտասարդական ցանցի ամենամյա նիստին

2019 թվականի հունիսի 1-3-ը Դուբլին քաղաքում տեղի ունեցավ  Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions/EPSU) համագումարին նախորդող երիտասարդական ցանցի ամենամյա նիստը, որին մասնակցում Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների և հանրային  ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության EPSU երիտասարդական ցանցի անդամներ Արսեն Իգիթյանը և Լուսինե Ղահրամանյանը: Նիսիտին ներկա էին տարբեր երկրներից ժամանած մեծ թվով երիտասարդներ: Հայաստանից մասնակցում էր նաև Կոմունալ ծառայությունների արհմիության ներակայացուցիչ Վրեժ Ավետիսյանը։ 

Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (European Public Service Unions/EPSU) երիտասարդական ցանցի անդամի  կողմից ներկայացվեց 2017-2019 թվականների EPSU-ի կատարած աշխատանքների կազմակերպման և վերահսկման, ինչպես նաև արդյունքների հակիրճ  բնութագիրը, որից հետո տեղի ունեցավ սկսվեց քննարկում-բանավեճ անցյալում ունեցած խնդիրների և ապագայում նմանատիպ խնդիրները հաղթահարելու տարբերակներ  գտնելու մասին։ Մասնակիցները խմբային աշխատանքներում ներկայացրեցին երիտասարդական թևերում ունեցած խնդիրները, քննարկեցին և ներկայցրեցին խոչընդոտները և հետագա աշխատանքի համար անհրաժշետ քայլերը։ 

Երիտասարդների աշխատանքը համակարգող Պաբլո Սենտելլասը ներկայացրեց «Երիտասարդ աշխատողների մարտահրավերները արհեստակցական միության շարժման շրջանակներում» կատարված հետազոտության արդյունքները, որին ևս  հաջորդեց քննարկում-բանավեճ՝ երիտասարդական ցանցի ապագա անելիքների վերաբերյալ: Նիստը հյուրընկալեց Իռլանդիայի հանրային ծառայությունների արհմիությունների նախագահին և երիտասարդական ցանցի ներկայացուցչին, ովքեր խոսեցին Իռլանդիայում արհմիության ընդհանուր գործունեության և երիտասարդական աշխատանքի մասին և պատասխանեցին մասնակիցների հարցերին։ 

Ներկայացվեց  հետազոտական ծրագիր՝ «Երիտասարդների ապագա տեսլականը աշխատանքի մեջ» խորագրով, և խոսվեց հետազոտության  հիմնական արդյունքների մասին։ Մասնավորապես՝ երիտասարդ աշխատողների համար կարևոր խնդիրների մասին՝ համաշխարհային տնտեսական վիճակի, աշխատաշուկայի բնույթի, արհեստակցական միության անդամ դառնալու կամ չդառնալու, ինչի համար է անհրաժեշտ  արհմիությունը և ինչքան է ընդհանուր եկամուտից ծախսվում անդամավճարի համար, ինչ հնարավորություններ են ստեղծվում արհմիություններին միանալու դեպքում աշխատանքային պայմանների բարելավման, աշխատաժամանակի, աշխատանքային պայմանագրերի կանոնակարգման և աջակցության, արժանապատիվ կյանք ունենալու հարցում: 

Երիտասարդների համար ստեղծվեց հնարավորություն մասնակցելու և հետևելու հունիսի 4-7-ը  օր տևած Համագումարի աշխատանքներին։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading