Ընդդեմ հանրային ծառայությունների մասնավորեցման

Ընդդեմ հանրային ծառայությունների մասնավորեցման

Հուլիսի 3-ից 6-ը Ֆինլանդիայի Կիլյավա տեղանքում գտնվող ուսումնական կենտրոնում 18 երկրների 30 արհմիութենական ներկայացուցիչները մասնակցեցին Եվրոպական արհմիութենական ինստիտուտի (ETUI) և Եվրոպայի հանրային ծառայությունների արհմիության (EPSU) համատեղ կազմակերպված «Հանրային ծառայությունների պաշտպանությունը և առաջխաղացումը» սեմինար-թրեյնինգին:

Սեմինարին Հայաստանից մասնակցում էին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը և առողջապահության աշխատողների հանրապետական արհմիության նախագահ Գայանե Արմաղանովան: Միջոցառման ընթացքում մասնակիցները ծանոթացան բազմաթիվ հետազոտությունների հանրային ծառայությունների մասնավորեցման և աութսորսինգի վտանգների ու բացասական ազդեցությունների մասին: Շատ պետություններում արդեն իրենց մաշկի վրա են զգացել բժշկական հաստատությունների, ջրամատակարարման, աղբահավաքման համակարգերի մասնավորեցման հետևանքները, և այժմ տեղի է ունենում հակառակ գործընթաց՝ այդպիսի ծառայությունները հետ են վերցնվում և կրկին դարձվում են համայնքային ու պետական: (Ծառայությունների «ապամասնավորեցման» և «հետ վերադարձման» մասին մանրամասն զեկույցի կարող եք ծանոթանալ այստեղ):

Արհմիութենականները նաև աշխատանքային խմբերով քննարկեցին իրենց երկրներում մասնավորեցման փորձերն ու հետևանքները, մոդելավորեցին իրավիճակներ, երբ մասնավորեցումը բերում է անդառնալի հետևանքների: Հանրային ծառայություներրի ինտերնացիոնալը (PSI) նաև ներկայացրեց իր կողմից ստեղծված վավերագրական ֆիլմը՝ մասնավորեցման ազդեցության մասին, որտեղ, ի դեպ, անդրադառնում է նաև Veolia ընկերության աշխատաոճին: Նշված ֆիլմը հասանելի է ստորև:

%d bloggers like this: