Հայաստանի պետհիմնարկների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը արհմիության 14 000 անդաների անունից նամակ է հղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տիկին Մանե Թանդիլյանին: Ա. Ասատրյանը նախարարի ուշադրությունն է հրավիրել առկա սոցիալական խնդիրներին, մասնավորապես սոցիալական փաթեթի հասանելիությանը պետական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների բոլոր աշխատողների համար: Օրինակ, կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի աշխատողները, որոնք նույն աշխատանքն են անում, ինչ որ կառավարության կամ նախարարությունների աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրակացնող աշխատակիցները, ի տարբերություն իրենց՝ չունեն սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն:
Անահիտ Ասատրյանը նաև հույս է հայտնել կառավարության հավանությանը կարժանանա Հայաստանի պետհիմնարկների արհմիության առաջարկով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին» որոշման նախագիծը, որով կգնահատվի հանրային ծառայողի արժեքն ու դերը հանրության շրջանում, հանրային ծառայողների աշխատանքը ավելի ճանաչված կդառնա, կավելանա երիտասարդների՝ հանրային ծառայության ոլորտում աշխատելու ձգտումը։
ԹԱՐՄԱՑՈՒՄ
Գրությանը պատասխան է ստացվել նախարարության աշխատակազմի ղեկավար Ա. Գրիգորյանից, որտեղ փաստորեն “նախահեղափոխական” ոճին բնորոշ, նախ վերաշարադրվում է մեր իսկ հայտնած խնդիրը, որ “Սպասարկում” ՊՈԱԿ-ի աշխատողները սոցփաթեթ չունեն, և ասվում է, որ նրանք սոցփաթեթ չունեն, որովհետև … նրանք սոցփաթեթ չունեն 🙂
Ստացված պատասխանին ծանոթանալու համար դիտեք ստորև: