Կայացավ ճյուղային արհմիության երիտասարդական խորհրդի առաջին նիստը

Մայիսի 26-ին Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի արհմիության գրասենյակում տեղի ունեցավ արհմիության հունվարի 26-ի խորհրդի նիստի N 7-8 որոշմամբ կազմավորված երիտասարդական խորհրդի առաջին նիստը:

Լուծվեցին կազմակերպչական հարցեր:

Ընտրվեցին խորհրդի նախագահ և տեղակալ: Երիտասարդական խորհրդի նախագահ ընտրվեց Լուսինե Ղահրամանյանը, նախագահի տեղակալ ընտրվեց Վրեժ Մաճկալյանը: Խորհրդի քարտուղար ընտրվեց Ծովինար Զոհրաբյանը:

Նորաստեղծ երիտասարդական խորհրդից անկնալում ենք բեղմնավոր աշխատանք: