Նախագահության նիստ․ 20 հոկտեմբեր, 2017

Նախագահության նիստ․ 20 հոկտեմբեր, 2017

Հոկտեմբերի 20-ին կայացավ Հայաստանի պետհիմնարկների ճյուղային հանրապետական արհմիության նախագահության 32-րդ նիստը։

  Նիստի ընթացքում ՃՀՄ նախագահ Անահիտ Ասատրյանը, նախագահության անդամներ Մարգարիտա Պետրոսյանն ու Նելսոն Սարգսյանը համառոտ տեղեկատվություն ներկայացրեցին մասնակիցներին վերջերս կայացած Արհմիությունների համընդհանուր համադաշնության, Պետական հիմնարկների աշխատողների միջազգային ֆեդերացիայի և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի համագումարների մասին:

  Ճյուղային միության պատվոգրով պարգևատրվեց Հայաստանի պատմության թանգարանի աշխատակից Ռ. Խուրշուդյանը՝ աշխատանքային գործունեության 55-ամյակի կապակցությամբ:

Ճյուղային արհմիության խորհուրդը համալրեց նոր անդամներով:

%d bloggers like this: