2017 թվականի սեպտեմբերի 14-ին Մոսկվայում Սալյուտ հյուրանոցում կայացավ Պետական հիմնարկների աշխատողների միջազգային արհմիության 7-րդ համագումարը։
Համագումարին մասնակցում էին 11 անդամ կազմակերպությունների հինգական պատվիրակներ, հրավիրվածներ։ Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միությունը համագումարում ներկայացնում էին ՃՀՄ խորհրդի անդամներ Անահիտ Ասատրյանը, Աշոտ Ղազեյանը, Գևորգ Գևորգյանը, Մարգարիտա Պետրոսյանը, Կարեն Մնացականյանը։ Հրավիրված էր մասնակցելու նաև ՃՀՄ գլխավոր հաշվապահ Ռուբեն Օհանջանյանը, որպես ԱՄՖ վերստուգիչ հանձնաժողովի անդամի թեկնածու։
Անահիտ Ասատրյանի ելույթը ամբողջությամբ հասանելի է այստեղ։
Համագումարը լսեց նախագահ Սավչենկոյի հաշվետվությունը և բավարար համարեց նրա գլխավորությամբ խորհրդի աշխատանքը։ Ելույթով հանդես եկավ նաև ՃՀՄ նախագահ Ա․Ասատրյանը։
Համագումարը միաձայն ընտրեց ԱՄՖ նախագահ Ն․Վոդյանովին։ Ընտրվեց նաև վերստուգիչ հանձնաժողով 8 անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներից։ Վերստուգիչ հանձնաժողովը իր առաջին նիստում ՃՀՄ ներկայացուցիչ Ռ․Օհանջանյանին ընտրեց նախագահ։