ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հանդիպում «Արենա» բոուլինգ ակումբում

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հանդիպում «Արենա» բոուլինգ ակումբում

Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակության վերջին հանդիպումը Հայաստանի պետհիմնարկների արհմիության անդամների հետ հունիսի 24-ին էր. գերմանացի արհմիութենականները հնարավորություն ունեցան շփվելու նաև հայ արհմիութենական մարզասեր կոլեկտիվների հետ: Հայաստանի պետհիմնարկների արհմիության անդամ 19 կազմակերպությունների թվում գերմանացի արհմիութենականների թիմը մասնակցեց բոուլինգի 5-րդ առաջնության՝ հայտնվելով լավագույն յոթնյակում:

Նշենք, որ Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը Հայաստանում էր գտնվում 2017թ. հունիսի 16-25-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Փոխադարձ այցն իրականացվում էր «Ռազմավարություն և քարոզչություն երիտասարդական արհմիութենական աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների  երիտասարդ արհմիութենականների ուսուցումն ու փորձի փոխանակումն էր։

Հայաստան կատարած այցի ընթացքում, ծրագրից դուրս գերմանացի արհմիութենականները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին 1915թ. զոհված հայերի հիշատակին, այցելեցին  Հայաստանի պատմամշակութային վայրեր: Նշված բոլոր միջոցառումներում Հայաստանի պետհիմնարկների արհմիության երիտասարդության ակտիվ մասնակցության արդյունքում ձևավորվեց հայ-գերմանական ինքնատիպ արհմիութենական ընկերություն:

%d