Բոուլինգի մրցաշար 19 թիմով

Բոուլինգի մրցաշար 19 թիմով

Հունիսի 24-ին «Արենա» բոուլինգ ակումբում անցկացվեց բոուլինգի հերթական՝ 5-րդ մրցաշարը Հայաստանի պետհիմնարկների արհմիության անդամ կազմակերպությունների միջև:

Առաջնությանը մասնակցում էին 19 արհմիութենական կազմակերպությունների թիմեր` ՀՀ կառավարության, կառավարության աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ի, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ՀՀ զբաղվածության պետական գործակալության, ՀՀ ոստիկանության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի պատմության թանգարանի, Խարբերդի մասնագիտացված մանկատան, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Երևանի քաղաքապետարանի, Արաբկիր, Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի, Երևանի պետհիմնարկների և հասարակական սպասարկման աշխատողների արհմիությունների, ինչպես նաև Գերմանիայի Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալեն նահանգի Հայաստանում գտնվող երիտասարդ ահմիութենականների թիմերը:

Մասնակիցներին ողջունեց ու հաղթական տրամադրություն մաղթեց հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը՝ նշելով, որ միջոցառումն անցկացվում է Հանրային ծառայությունների միջազգային օրվա շրջանակներում:

632 միավորով հաղթող ճանաչվեց Հայաստանի պատմության թանգարանի արհմիության թիմը` արժանանալով ճյուղայի արհմիության գավաթին: Մրցող թիմերից երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրին համապատասխանաբար Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի արհմիությունների թիմերը` 585 և 583 միավորներով` արժանանալով արծաթե և բրոնզե մեդալների: Անհատական հաշվով 157 միավորով լավագույն արդյունք ցուցաբերեց և ճյուղային արհմիության գավաթին արժանացավ Լևոն Ղասաբյանը` Երևանի քաղաքապետարանի արհեստակցական կազմակերպությունից:

135 և 128 միավորներով անհատական հաշվով արծաթե և բրոնզե մեդալներ վաստակեցին Հովհաննես Ղալեչյանը` Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակամից արհեստակցական կազմակերպությունից և Սամվել Հովհաննիսյանը`Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից:

Կանանց հաշվով 120 միավորով լավագույն արդյունք ցուցաբերեց Արշալույս Գասպարյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության թիմից՝ արժանանալով ոսկե մեդալի:

Բոլոր թիմերը պարգևատրվեցին մասնակցության դիպլոմներով:

Մրցաշարին մասնակցում էին նաև Հայ-գերմանական արհմիութենական ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակության մասնակիցները։

%d bloggers like this: