ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Երկկողմ ծանոթություն

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ Երկկողմ ծանոթություն

Հունիսի 16-25-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ Հայաստանում էր գտնվում Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը:

Փոխադարձ այցն իրականացվում էր «Ռազմավարություն և քարոզչություն երիտասարդական արհմիութենական աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների  երիտասարդ արհմիութենականների ուսուցումն ու փորձի փոխանակումն էր։

Հայաստանյան ծրագրի մեկնարկը տրվեց հունիսի 19-ին՝ մայրաքաղաքի «Անի Պլազա» հյուրանոցի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկավ ՖԷՀ հայաստանյան գրասենյակի համակարգող, ծրագրի նախաձեռնող Լ.Բադալյանը, ով մասնակիցներին ներկայացրեց ծրագիրը՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն ծրագրի բոլոր փուլերին:

Մասնակիցները հիմնադրամի հետ համագործակցող ճյուղային արհմիությունների երիտասարդ ներկայացուցիչներն էին: Հայաստանի պետհիմնարկների արհմիությունից հանդիպմանը մասնակից էին երիտասարդական թևի ներկայացուցիչներ ՀՀ կառավարության աշխատակազմից, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից և ճյուղային արհմիության աշխատակազմից:

Գերմանացի արհմիութնականներին ներկայացվեցին Հայաստանի արհմիությունները՝ պատմությունից, զարգացման ճանապարհից մինչև արդի մարտահրավերներին: Հանդիպմանը արհմիութենական ներկայացուցիչները խմբային աշխատանքի միջոցով միմյանց ներկայացրին պատմական տարբեր փուլերում արհմիությունների կառուցվածքն ու դրանց խնդիրները, և համեմատականներ անցկացրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև։    

Նույն օրը ՀԱՄԿ-ի երիտասարդական թևի ղեկավար Վ.Վարդանյանը ՖԷՀ գրասենյակում գերմանացի արհմիութենականներին ծանոթացրեց ՀԱՄԿ-ի երիտասարդական թևի կառուցվածքին, աշխատանքի հիմնական ուղղություններին:Հունիսի 16-25-ը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ Հայաստանում էր գտնվում Գերմանիայի Դաշնության Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիա նահանգի Գերմանական Արհմիությունների Միավորման (ԳԱՄ) երիտասարդական հատվածի (DGB-Youth NRW) պատվիրակությունը:

Փոխադարձ այցն իրականացվում էր «Ռազմավարություն և քարոզչություն երիտասարդական արհմիութենական աշխատանքում» ծրագրի շրջանակում, որի նպատակը երկու երկրների  երիտասարդ արհմիութենականների ուսուցումն ու փորձի փոխանակումն էր։

%d bloggers like this: