Հայաստանի պետհինարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման ճյուղային հանրապետական արհմության կողմից հունիսի 9-ին երիտասարդ արհմիության անդամների համար անցակվեց «Արհմիութենական այբուբեն» սեմինարը, որի նպատակն էր երիտասարդ անդամներին ծանոթացնել արհմիության հիմունքների հետ։
Սեմինարին մասնակցում էին երիտասարդ աշխատողներ ճյուղային արհմիության անդամ կազմակերպություններից (Ազգային վիճակագրական ծառայության, Արաբկիր, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարի աշխատակազմերի, ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի, Խարբերդի մասնագիտացված մանկատան, ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Կառավարության աշխատակազմի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կառավարության «Սպասարկում» ՊՈԱԿ-ի և Կոտայքի մարզի հրազդանի համայնքապետարանի աշխատողների արհեստակցական կազմակերպություններ)։ Մասնակիցները սեմնարի ընթացքում ծանոթացան արհմիության գործունեությանը, կառուցվածքին, իրավունքներին։