ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ Է ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ Է ՀՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Հայաստանի պետհինարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման հանրապետական արհմության նախագահ Ա.Ասատրյանը մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ արհմիության նախագահության անունից շնորհավորական ուղերձներ է հղել Հայասատանի պատմության թանգարանի աշխատողների արհեստակցական կազմակերպության նախագահ Մարետա Կիրակոսյանին, թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին, ինչպես նաև թանգարանի ողջ անձնակազմին։

«Հայոց հնամենի հարուստ մշակույթն ամբարող Հայաստանի պատմության թանգարանը շուրջ մեկ հարյուրամյակ լավագույն հյուրընկալն է հայաստանցի ու աշխարհասփյուռ հայերի, հայոց պատմությամբ հետաքրքրվող յուրաքանչյուրի համար:

Վստահ ենք, որ մեր ոգեղեն հարստության  արժանավայել պահպանումն ու ցուցադրությունն արժանի է յուրաքանչյուր հայի ու Հայաստան աշխարհով հետաքրքրվողի դրվատանքին», — նշվում է պատմության թանգարանի տնօրենին ուղղված շնորհավորանքում:

Աշխատողների ներկայացուցչին հղված ուղերձում ՃՀՄ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի պատմության թանգարանի աշխատողների դերը հայոց պատմական արժեքների պահպանման գործում,  մաղթել է հաջողություն, տոկունություն ու եռանդ հայոց ոգեղեն մշակույթի գանձերը սերունդներին փոխանցելու դժվարին ճանապարհին:

Մ. Կիրակոսյանին և Գ. Գրիգորյանին հանձնվել են շնորհավորագրեր։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading