«21–րդ դարի երիտասարդական ֆորումը» տեղի ունեցավ Սոֆիա քաղաքում ապրիլի 30–ին

«21–րդ դարի երիտասարդական ֆորումը» տեղի ունեցավ Սոֆիա քաղաքում ապրիլի 30–ին

Ապրիլի 30–ին Բուլղարիայի Անկախ Արհմիությունների Կոնֆեդերացիայի (CITUB) «Եվրոպա» դահլիճում, կոնֆեդերացիայի 8-րդ համագումարի շրջանակներում տեղի ունեցավ «21–րդ դարի Երիտասարդական Ֆորում», կազմակերպված կոնֆեդերացիայի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ֆորումին մասնակցում էին շուրջ 100 երիտասարդներ ինչպես Բուլղարիայի արհմիություններից, այնպես միջազգային արհմիութենական կազմակերպություններից, ներառյալ Եվրոպայի հանրային ծառայությունների միության (EPSU) երիտասարդական ցանցի ներկայացուցիչը։  Ֆորումին ներկա էին CITUB նախագահ Պլամեն Դիմիտրովը, Բուլղարիայի Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Գալաբ Դոնեվը, Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի երիտասարդական կոմիտեի նախագահ Տատյանա Մարիանը և այլոք, ովքեր հանդես եկան բացման խոսքով և ներկայացրեցին ֆորումի հիմնական թեմաները, որոնք էին աշխատանքի թվայնացումը, կրթություն–աշխատանք անցումային շրջանի քաղաքականություն, սոցիալական իրավունքների պաշտպանություն և այլն։

«Թվայնացում. եկամտի թե հասարակության զարգացման համար»

Թվայնացման վերաբերյալ քննարկման ժամանակ մասնակիցները քննարկեցին այն խնդիրները, որոնց առջև կանգնել են աշխարհը, աշխատաշուկան և հասարակական կառուցվածքը թվային տեխնոլոգիաների արագ զարգացման արդյունքում։  Չնայած արևելյան Եվրոպայի երկրներում էլեկտրոնային առևտուրը և այլ ծառայությունները այնպիսի զարգացվածության մակարդակ չունեն, ինչպես ԱՄՆ, Ասիայում և Արևմտյան Եվրոպայում, այնուամենայնիվ ԱՄՆ-ում և ԵՄ-ում այսօրվա հաստիքների համապատասխանաբար 47% և 54% գալիք տասնամյակներում կարող են փոխարինվել մեքենաներով։ Այս պարագայում կարևոր հարց է ծագում․ այս թվային ծառայությունները ստեղծվում են միայն եկամուտ ապահովելու համար, թե հասարակության զարգացման համար։ Մասնավորապես կարևոր է հասկանալ․

  • Արդյոք այս բոլոր սթարտափները մեզ ավելի լավ հասարակություն են դարձնում
  • Ապահովում են արդյոք դրանք սոցիալական պաշտպանվածություն աշխատողների համար
  • Որտեղ է լինելու արհմիությունների դերը այս նոր միջավայրում

Uber-ը, Airbnb-ն, 3D-տպագրությունը, IoT-ը (Internet of Things) ոչ միայն ստեղծում են անորոշ (precarious) աշխատասեկտոր, բայց և անդառնալի փոփոխության են ենթարկում քաղաքները, տրանսպորտը, շինարարությունը և այլ ոլորտները։ Այն պարագայում, երբ մարդիկ փոխարինվում են ռոբոտներով, առևտուրն ու ապրանքները դառնում են վիրտուալ, տարբեր բնագավառներ գաղթում են դեպի չկանոնակարգված B2B միջավայր, արհմիութենական ակտիվիստներն ու էքսպերտները առաջարկում են նոր մոտեցումներ մշակել, ինչպիսին են օրինակ նոր տիպի հարկերի կիրառումը։  Ինչպես նշեց Պլամեն Դիմիտրովը, թվայնացում է պետք է ոչ արվի էժան աշխատույժի և հեշտացված աշխատանքային հարաբերությունների համար, այլ միմիայն որակյալ աշխատանքի համար։

Քաղաքական գրագիտությունը կարևոր է

Սոցիալական շահերի պաշտպանության քննարկմանը ընդգծվեց, որ աշխատողների և ընդհանուր առմամբ հասարակության շրջանում մեծ կարևորություն ունի քաղաքագիտական գրագիտությունը՝ արագ փոփոխվող և մանիպուլյացտիվ աշխարհում։

Շոշափվեց նաև այսպես կոչված «IT-ոլորտի» աշխատողների («ծրագրավորողների»)  ֆենոմենը, քանի որ այս ոլորտի աշխատողները հիմնականում նույնիսկ հետաքրքրված էլ չեն միավորվելու և աշխատանքային ոլորտի հարցերով։ Այսպիսի IT ընկերությունները միշտ ներկայանում են որպես գերհարմարավետ գրասենյակներ, որտեղ աշխատողները ունեն բարձր եկամուտ և լավ պայմաններ, և «գոհ» են իրենց աշխատանքից։ Ֆորումի մասնակիցները թեժ քննարկում ունեցան, թե արդյոք իմաստ ունի փորձել միավորել աշխատողների, որոնք դրա ցանկությունն ու պահանջը չունեն, և նորմալ երևույթ է արդյոք, երբ աշխատողը այն աստիճան գոհ է իր աշխատանքից, որ հետաքրքրված չէ միավորվելով։

Discover more from Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների արհմիություն

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading