ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ապրիլի 20-ին ՀԱՄԿ-ի դահլիճում կայացավ հանդիպում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ Բ.Խարատյանը, բաժինների պատասխանատուներ, ճյուղային արհմիությունների նախագահներ:

Հանդիպման առիթը Եվրոմիության ֆինանսավորմամբ իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն էր: Ծրագրի հիմնական նպատակը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջոցով հանրային քաղաքականությունների մշակման գործընթացի վրա ազդեցության ուժեղացումն է, նրանց մասնակցությունը հանրային քաղաքականությունների ձևավորման գործընթացներին, թիրախային ոլորտներում խնդիրների հատկորոշումը և համապատասխան քաղաքականությունների մշակումը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների հետ կառուցողական և ռազմավարական փոխգործակցությունը:

Արհմիությունների խնդիրների վերհանումը ծրագրի իրականացման քայլերից մեկն Է, և ամփոփիչ զեկույցում հրապարակվելու են նաև արհմիությունների տեսակետները:

Արհմիության ղեկավարները նշեցին տարբեր ոլորտներում արհմիությունների ուժեղ և թույլ կողմերը, առկա խնդիրները, դրանց ուղղությամբ տարվող աշխատանքներն ու արդյունքները:          Պետհիմնարկների հանրապետական արհմիության նախագահ Ա.Ասատրյանը ներկայացրեց պետական հիմնարկներում առկա այնպիսի գլոբալ խնդիրներ, ինչպիսիք են կոլեկտիվ պայմանագրերում աշխատողների համար նյութական երաշխիքներ նախատեսելու անհնարինությունը, արհմիությունների գործունեության խոչընդոտումը հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից և այլն:       Ուստի արհմիութենական մասնագետներ պատրաստելուց զատ իրազեկման աշխատանքներ են անհրաժեշտ նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների շրջանում:

%d