Նախագահության նիստ․ 6 ապրիլ, 2017

Նախագահության նիստ․ 6 ապրիլ, 2017

Ապրիլի 6-ին գումարվեց ճյուղային հանրապետական միության նախագահության հերթական նիստը:

Օրակարգում առաջինը Աշխատանքի օրը երթ անցկացնելու մասին հարցն էր: Նախագահության որոշմամբ Մայիսի 1-ին Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը կկազմակերպի և ՀԱՄԿ-ի, գործընկեր արհմիությունների հետ կանցկացնի երթ՝ օրվան համահունչ կարգախոսներով, իսկ երթից հետո պետհիմնարկների արհմիության անդամների համար կկազմակերպվի ավանդական կինոդիտում «Մոսկվա» կինոթատրոնում:

Նախագահող Ա.Ասատրյանի տեղեկացմամբ ընթացիկ տարում  համագումարներ են նախատեսված միջազգային երկու կառույցներում՝ Արհմիությունների միջազգային ֆեդերացիայում և Հանրային ծառայությունների ինտերնացիոնալում, որոնց անդամ է Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը: Նախագահության համապատասխան որոշումներով ճյուղային արհմիության նախագահ Ա.Ասատրյանը մասնակցություն կունենա ՀԾԻ համագումարին և ԱՄՖ համագումարից առաջ կազմակերպվող խորհրդի նիստին:

Նախագահության մեկ այլ որոշմամբ պետհիմնարկների արհմիության որոշ ակտիվ ներկայացուցիչներ ԱՄՖ և ԱՀՀ (Արհմիությունների համընդհանուր համադաշնություն) 25-ամյակների կապակցությամբ ներկայացվեցին հոբելյանական պատվոգրերով ու կրծքանշաններով պարգևատրման:

Օրակարգային հարցերից դուրս նախագահության անդամները քննարկեցին արհմիության զարգացմանը, արհմիության շարքերը նոր անդամներով համալրելուն ուղղված տարբերակներ:

%d bloggers like this: